Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված:

Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի աջակցությամբ՝ ստանձնեց ԱԺ նախագահի քստմնելի արարքի քաղաքական պատասխանատվությունը:

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», անշուշտ՝ առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով՝ բացահայտելով ամբողջ իշխանության ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի, նրա քաղաքացիների հանդեպ:

Ալեն Սիմոնյանը նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեր երկիրն ու ժողովուրդն արժանանալու են միջազգային հանրության, մեր գործընկերների արհամարհանքին: Այս հանգամանքն էապես ազդելու է պետական համակարգի հեղինակության վրա, ինչն ... Կարդալ ավելին »

Բաժին՝ ԴԱԿ | Դիտումներ՝ 197 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 18.04.2023