Երեկ Ճամբարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու «Դեմոկրատական այլընտրանք» խմբակցության նիստը, որին մասնակցում էին նաև կուսակցության ղեկավար անդամները:

Առհասարակ, Ճամբարակից վերադարձանք շատ մեծ դրական լիցքերով: Ամեն ինչի մասին կպատմեմ առաջիկա մի քանի օրերին:
Միայն հիշեցնեմ, որ Ճամբարակի համայնքապետարանում «Դեմոկրատական այլընտրանքը» կառավարող կուսակցություն է:

Բաժին՝ ԴԱԿ | Դիտումներ՝ 63 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 03.05.2023

Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված:

Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի աջակցությամբ՝ ստանձնեց ԱԺ նախագահի քստմնելի արարքի քաղաքական պատասխանատվությունը:

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», անշուշտ՝ առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով՝ բացահայտելով ամբողջ իշխանության ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի, նրա քաղաքացիների հանդեպ:

Ալեն Սիմոնյանը նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեր երկիրն ու ժողովուրդն արժանանալու են միջազգային հանրության, մեր գործընկերների արհամարհանքին: Այս հանգամանքն էապես ազդելու է պետական համակարգի հեղինակության վրա, ինչն ... Կարդալ ավելին »

Բաժին՝ ԴԱԿ | Դիտումներ՝ 197 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 18.04.2023

ԴԱԿ հաղորդագրությունը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարած «Նիկոլափոխություն» քաղաքական օրակարգի ընթացքի մասին

«Նիկոլափոխություն» օրակարգի ձևավորման նախապատմությունը.

1. Նկատի ունենալով, որ

... Կարդալ ավելին »

Բաժին՝ Հայտարարություններ | Դիտումներ՝ 130 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 24.03.2023

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«22» մարտ 2023 թ., ք. Երևան

Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի և փետրվարի 20-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.

1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։

2․ Ընդունվել են ստվերային կառավարություն ... Կարդալ ավելին »

Բաժին՝ Հայտարարություններ | Դիտումներ՝ 487 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 22.03.2023

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարություն է տարածել «նիկոլափոխություն» գործընթաց սկսելու մասին, որ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

«Համաձայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ս/թ հունվարի 26-ի հայտարարության, ինչպես նաև ամփոփելով  մինչև փետրվարի 20-ը շահագրգիռ ուժերի և գործիչների հետ տեղի ունեցած քաղաքական քննարկումները, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ուժի մեջ թողնելով ԴԱԿ հունվարի 26-ի հայտարարության գործողությունների ծրագրի Քայլ Ա կետի էությունը, այն է՝ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Նիկոլ Փաշինյանին փոխելու հնարավոր նախաձեռնության&n ... Կարդալ ավելին »

Բաժին՝ Հայտարարություններ | Դիտումներ՝ 123 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 21.02.2023

1 2 »