«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

  • 2018 թվականին, հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության, տապալել է հեղափոխության նպատակներն ու արդարության վերականգման ժողովրդական սպասումները,
  • Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր անհեռատեսություն, որը հանգեցրել է աղետալի պատերազմի,

ինչի հետևանքով.

♦ ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,
♦ կորցրել ենք ոչ միայն Արցախի հանրապետության շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, այլև տարածքներ բուն Արցախի հանրապետությունից, այդ թվում նաև պատմական Շուշի քաղաքը,
♦  պետությանը հասցվել են ռազմական և նյութական ահռելի վնասներ,

  • Հետպատերազմյան ժամանակահատվածում շարունակել է իր նույն՝ անխոհեմ քաղաքականությունը.

... Կարդալ ավելին »

Բաժին՝ Հայտարարություններ | Դիտումներ՝ 56 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 26.01.2023 | Արձագանքներ (0)

Քննարկելով Հայաստանի շուրջ և երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 4-րդ համագումարն արձանագրում է. 

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումն այլընտրանք չունի: Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականն է, 
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ԼՂ-ի հայկականությունն ու անվտանգությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, 
  • Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմքում պետք է դրված լինի՝ բոլոր ուղղություններով և բոլոր երկրների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հրամայականը՝ բացառելով որևէ գերտերության կողմից մյուսի դեմ օգտագործվելու ռիսկը: Մերժելի են ինչպես Հ ... Կարդալ ավելին »
Բաժին՝ Հայտարարություններ | Դիտումներ՝ 55 | Թողարկեց՝ armenlur | Ամսաթիվ 19.11.2022

« 1 2