17:08 ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ | |
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝
ինչի հետևանքով. ♦ ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,
♦ պատասխանատվությունից խույս տալու նպատակով, իրենից բացի բոլորին պարտության մեղավորներ կարգելու նրա մոլուցքն առաջացրել է ներքաղաքական ճգնաժամ, որը չի լուծվել անգամ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով. Ընդ որում,
♦ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքային կորուստ, Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատվությամբ նպաստում է ԼՂ հայաթափման և բանակցության սեղանին դրված խնդիրները նոր պատերազմով լուծելու Ադրբեջանի նկրտումներին։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանի հանրապետությունը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին, որը հղի է տարածքային, ինքնիշխանության կամ պետականության կորուստով և հայ ժողովրդի նորանոր զրկանքներով։ Ուստի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ նպատակ ունենալով. ♦ կանխել նոր պատերազմը, անհրաժեշտ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Այս նպատակով՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջարկում է գործողությունների հետևյալ ծրագիրը: Քայլ Ա Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև ս/թ փետրվարի 20-ը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՔՊ-ին կաջակցի այդ գործընթացում։ Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում ենք նույնպես սատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՔՊ հնարավոր որոշմանը: Քայլ Բ Մինչև նշված ժամկետը ՔՊ կողմից որևէ արձագանք չլինելու դեպքում, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ս/թ փետրվարի 20-ից օրակարգային կդարձնի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ մինչ այդ քաղաքական քննարկումներ անցկացնելով քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ է համախոհ քաղաքական ուժերի և գործիչների հետ ձևավորել միասնական հարթակ և օրակարգ։ Փետրվարի 20-ին՝ հայկական զարթոնքի 35-ամյակի օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կամփոփի քաղաքական քննարկումների և գործողությունների ծրագրի առաջին փուլը և հանդես կգա հետագա գործողությունների մասին հայտարարությամբ: | |
|
Արձագանքներ՝ 0 | |
| |